Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Բելգիայի և ԳՖՀ-ի դեսպանատների աշխատակիցներ են տուժել
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել են Գերմանիայի և Բելգիայի դեսպանատների աշխատակիցները: Այս մասին Twitter-ում հայտնել են Գերմանիայի և Բելգիայի Արտաքին գործերի նախարարությունները։
Ինչպես նշել է Բելգիայի արտգործնախարար Ֆիլիպ Հոֆենը, դիվանագիտական առաքելության երկու աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները վիրավորվել են ապակիների բեկորներից։ Նա նաև նշել է, որ վնասվել է դեսպանատան շենքը։
Գերմանիայի դեսպանատունը չի նշել իր տուժած աշխատակիցների թիվը։ Հրապարակման մեջ նաև ասվում է, որ Գերմանիան քննարկում է Լիբանանին օգնություն ցուցաբերելու տարբերակները։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ Բեյրութում պայթյունի հետևանքող հայ երիտասարդ բուժքույր է զոհվել:
Բեյրութում ուժեղ պայթյունից մահացած հայը «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանն է:
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց նաև, որ Լիբանանի վարչապետի կինն ու դուստրը ևս թեթև վնասվածքներ են ստացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: