Կործանման եզրին ենք, դրսից դատավորների ներմուծումը քայլ է դեպի փրկություն
Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցը հանրության ուշադրության կենտրոնում է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ սա հենց այն վեթինգն է, որ հանրության կողմից է սկսվել. «Հանրությունը խոշորացույցի տակ ուսումնասիրում է ՍԴ թեկնածուների անցած ուղին: Սա խոսում է այն մասին, որ մեր հասարակությունն ունի հույսեր և պահանջում է փոփոխություններ»:
«Համակարգերի ժամանակ է, անհատների ժամանակն անցյալում է»,- նշեց Հայկ Հովհաննիսյանը: Նրա կարծիքով՝ ԲԴԽ-ի՝ դռնփակ նիստ անելը նախկին սովորույթներից եկող իներցիա էր, ինչը չի բխում է ո՛չ դատական իշխանության շահերից, ո՛չ էլ հարկատուների շահերից:
«Իրավական հանրույթում կան անբասիր, ազնիվ և ոչ խոցելի կենսագրություն ունեցող մարդիկ»,- վստահեցրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բոլորին պետք է մեղքերի թողության հնարավորություն տրվի, եթե ապաշխարում են ի սրտե:
«Մենք կործանման եզրին ենք, պետք է ոչ սովորական քայլ անենք՝ դրսից դատավորների ներմուծումը քայլ է դեպի փրկություն»,- ընդգծեց Հայկ Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: