Բեյրութի պայթյունի հետևանքով ավերված նավահանգստի համայնապատկերի տեսանյութը հայտնվել է ցանցում. Լիբանանի վարչապետը օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարել (Տեսանյութ և լուսանկարներ)
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի ականատեսների նորանոր տեսանյութեր են հայտնվում համացանցում: Հոլովակներից մեկը նկարահանվել է էպիկենտրոնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությունից: Դատելով կադրերից, նավահանգիստը գրեթե ամբողջությամբ ավերված է:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, հղում անելով ականատեսներին և իշխանությունների հայտարարություններին, պայթյունի հետևանքները գրանցվել են գրեթե ամբողջ քաղաքում. կոտրվել են շենքերի պատուհանների ապակիները (վնասվածքներ են ստացել նաև դիվանագիտական գերատեսչությունների աշխատակիցները), փողոցներում վնասվել են ավտոմեքենաները:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ Լիբանանի վարչապետի կինն ու դուստրը ևս թեթև վնասվածքներ են ստացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Նշենք նաև, որ ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, երեկ՝ օգոստոսի 4-ին, Բեյրութում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում հայ է մահացել: Դա Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանն էր, ով մահացել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ստացած վերքերից, հայտնում է Imlebanon-ը:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարել:
Absolutely terrifying video from Lebanon. (Video credit @ncitayim) pic.twitter.com/oO1qs0yViI
— Doge (@IntelDoge) August 4, 2020