Սանկտ Պետերբուրգում արտակարգ վայրէջք կկատարի Սանկտ Պետերբուրգ-Կրասնոյարսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը
«Ինտերֆաքս»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Սանկտ Պետերբուրգ – Կրասնոյարսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Պուլկովոյում: Այժմ օդանավը սպառում է վառելիքը:
Գործակալության զրուցակիցների խոսքով, թռիչքի մեկնարկի օդանավակայան վերադառնալու պատճառը ապակու վրա առաջացած ճաքն է:
Ինքնաթիռում կա 114 մարդ, այդ թվում՝ անձնակազմի վեց անդամը: