Booking.com-ը կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով
Հյուրանոցների առցանց-ամրագրման ամերիկյան Booking.com ծառայությունը մտադիր է կրճատել իր աշխատակիցների 25%-ին՝ զբոսաշրջության ոլորտի վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության ֆոնին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«COVID-19-ի առաջացրած ճգնաժամը սնանկացրել է զբոսաշրջության ոլորտը «…» Չնայած մենք շատ բան ենք արել հնարավորինս շատ աշխատատեղեր պահելու համար, բայց մենք գտնում ենք, որ պետք է փոխենք կազմակերպության կառուցվածքը, որպեսզի արդարացնենք զբոսաշրջության ապագայի վերաբերյալ մեր ակնկալիքները»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Գործակալության տվյալներով, Booking.com-ի կապիտալիզացիան 2020թ.-ի սկզբից իջել է 19.4%-ով՝ հասնելով 67.55 միլիարդ դոլարի:
Ընկերությունն ավելի քան 17 հազար աշխատակից ունի ամբողջ աշխարհում, նրանցից մոտ 4.25 հազարը կզրկվի աշխատանքից: