Ամուլսարի պահապանները տեղաշարժում են Լիդիան ընկերության տեղադրած վագոն-տնակները․իրավիճակ շարունակում է լարված մնալ
Ամուլսարի երկրորդ պահակակետում ակցիայի մասնակիցները տեղաշարժում են «Լիդիան Արմենիա» ընկերության տեղադրած վագոն-տնակները. իրավիճակը լարվում է։
Նշենք, որ Ամուլսարում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ակցիայի ընթացքում բերման ենթարկվեցին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում էր նաեւ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը, որը քիչ առաջ ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը: