Կարելի է հանգիստ ասել որ վիրուսի 2-րդ, 3-րդ, 4-րդ ալիքներն ապահոված են. համացանցում քննարկում են դիմակի նոր արտադրամասը
Ալավերդիում օրեր առաջ գործարկվել է նոր կարի արտադրամաս, որը բժշկական դիմակներ է կարտադրի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ու կարի արտադրամասից լուսանկարներ է հրապարակել, որում երեւում է, թե ինչ սանիտարահիգիենիկ պայմաններում է արտադրվում դիմակը:
«Կարի նոր արտադրամաս՝ Ալավերդիում
Ալավերդիում օրեր առաջ գործարկվել է նոր կարի արտադրամաս։ «Վիքս» ընկերությունն առայժմ ունի 26 աշխատակից։ Կան ընդլայնվելու ծրագրեր, որոնք ուղիղ կապված են պատվերների քանակի և ծավալի հետ։
Հնարավորը կանենք օրենքով սահմանված կարգով տնտեսվարողին աջակցելու համար։ Հուսով եմ և վստահ, որ նորաբաց ընկերությունում չի գործելու առանց աշխատակիցների գրանցման, աշխատավարձերի պարբերաբար ուշացումներով գործելու արատավոր պրակտիկան։ Այս մասով պատկան մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն ամբողջ մարզով։
Նորաբաց արտադրամասը կարևոր է հատկապես համայնքը և քաղաքացիներին մեկ միավոր ձեռնարկությունից (Ալավերդու պարագայում՝ պղնձաձուլարանից) սոցիալ-տնտեսական անհամաչափ ու միակողմանի կախումից քայլ առ քայլ դուրս բերելու համատեքստում։
Հարստացեք և հարստացրեք։ Ի գո՛րծ»։