Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում գտնվող հրավառության պարագաների պահեստում
Ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում:
Նախնական տվյալների համաձայն` պայթյունը որոտացել է պահեստում, որտեղ պահվում էին հրավառության համար նախատեսված պարագաներ:
Հավանական զոհերի և հասցված վնասի մասին դեռևս չի հաղորդվում: