Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է հետաձգվել ամիսներ․ Թրամփ
ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներին կարող է անհրաժեշտ լինել սպասել մի քանի ամիս՝ «Axios» -ին ասել է գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
Արդյունքների հաշվարկը կարող է հետաձգվել փոստով քվեարկության պատճառով, քանի որ նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով պետք է ուղարկվեն «միլիոնավոր» քվեաթերթիկներ՝ բացատրել է նախագահը:
«Գիտեք, հնարավոր է մի իրավիճակ, երբ այդ ընտրությունների արդյունքը հայտնի չի լինի նոյեմբերի 3-ի երեկոյան: Այն կարող է հայտնի լինել երկու ամսից », – ասել է Թրամփը: