ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի փաստաբանը պահանջում է վերականգնել իր պաշտպանյալի իրավունքները
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի գործի նյութերը տրամադրվեն նրա համար հասանելի լեզվով: Փաստաբանը թվարկել է այն խախտումները, որոնց հետ բախվել է իր պաշտպանյալը քննության ընթացքում:
Նախեւառաջ, խոսքը Խաչատուրովի կողմից գրավոր հայերենի վատ տիրապետման մասին է եւ նրա, թե ինչպես է քննչական մարմինը կատարել մեղադրյալին իր համար հասկանալի լեզվով մեղադրանքի բովանդակության մասին տեղեկացնելու իր պարտավորությունները` տրամադրելով գործի նյութերի անվճար թարգմանությունը:
Մեղադրյալների իրավունքներն ամրագրված են նաեւ միջազգային կոնվենցիաներով: «Սակայն նախաքննական մարմինը չի կատարել այդ պարտավորությունը»,- շեշտել է փաստաբանը:
Քանի դեռ պարոն Խաչատուրովն իրեն հասանելի լեզվով չի ծանոթացել առաջադրված մեղադրանքին, նա չի կարող արտահայտել իր դիրքորոշումը, նշել է փաստաբանը` հավելելով, որ իր վարքագծով հետաքննությունն արդեն իսկ Խաչատուրովին զրկել է քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու եւ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից: Այսինքն, խախտվել է Յուրի Խաչատուրովի արդար դատաքննության եւ պաշտպանության իրավունքը, արձանագրել է փաստաբանը:
Մերժման դեպքում (գործի ծավալը շատ մեծ է) փաստաբանը խնդրել է տրամադրել միայն հաճախորդի դեմ առաջադրված մեղադրանքի հիմքերի թարգմանությունը: