Քոչարյանը մանիպուլյացիայի դիմեց. Ունենք երեք հիմնական կենտրոններ, որտեղից նույն ուղերձներն են նետվում հայ հասարակությանը (Տեսանյութ)
Հայաստանի իշխանությունը «սորոսական» է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը: Ալիևի հայտարարություններին թերևս արժե արդեն ուշադրություն չդարձնել և լսել միայն, թե ինչ են հայտարարում Թուրքիայից, սակայն, այդուհանդերձ, «սորոսական» իշխանության մասին նրա հիշատակումները գրավում են ուշադրություն, ինչն ունի պարզ մի պատճառ, որ ձևակերպվում է հարցի տեսքով. Ինչո՞ւ Ալիևը հիշեց Հայաստանի իշխանության «սորոսականության» թեման այն ժամանակ, երբ դա շոշափեց իր հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մենք բոլորովին հեռու ենք կարծելուց, որ նրանք խոսել են այսպես ասած՝ «ունիսոն» կամ ձայն ձայնի տված, բայց, այդուհանդերձ, ուշադրությունը դրանից չի նվազում:
Եվ գուցե առկա իրողության հանդեպ առաջինը ուշադիր պետք է լինի հենց Ռոբերտ Քոչարյանը՝ հասկանալու համար, թե այդ ինչո՞ւ է Ալիևը հերթական անգամ անմիջապես որսում նրա առաջ քաշած «թեզերը» և փորձում կիրառել Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: