Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ...

Դատարանը աննախադեպ որոշում է կայացրել 10 տարի առաջ զինվորական ծառայության ժամանակ մահացած զինվորի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը աննախադեպ որոշում է կայացրել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դատարանի կայացրած որոշումը այսպես է բնորոշել փաստաբան Արայիկ Պապիկյանը:


Դատարանը ճանաչել է բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը, և պարտավորեցրել է վարույթն իրակացնող մարմնին, որ տուժող կողմին տրամադրվեն գործի նախաքննական նյութերը։

Ըստ գործի նյութերի՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 4-ն անց 30-ի սահմաններում ծանր և անգիտակից վիճակում զինծառայող Արթուր Ղազարյանը տեղափոխվել է Հադրութի բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, իսկ ժամը 19-ի սահմաններում վիրահատվել է Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։


Դեկտեմբերի 21-ին, ժամը 00:30-ին հոսպիտալում գրանցվել է զինվորի մահը։

Ըստ փորձագետի եզրակացության՝ Արթուր Ղազարյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի խառը անոթային մալֆորմացիա։

Սակայն հենց սկզբից զինվորի ծնողները կասկածել են, որ իրենց որդուն սպանել են, հակառակ դեպքում դիահերձման ընթացքում կարող էին նկարել ուռուցքը և ցույց տալ հարազատներին։

Մահացած զինվորի մոր՝ Իրինա Ղազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղեկացրել է, որ այս գործով սկզբնական քննությունը կատարվել է զինվորի մահից անմիջապես հետո՝ 2010-2011 թվականներին: Այն ժամանակ քրեական գործը կարճվել, քննությունն ընդհատվել է: Ըստ այն ժամանակվա պաշտոնական վարկածի՝ զինվորը մահացել է հիվանդության պատճառով՝ հանկարծակի առաջացած ուռուցքից:

2011-2018 թվականներին պաշտոնական քննություն չի եղել, բայց զինվորի մայրը, ծնողները միշտ բողոքել են, բարձրաձայնել են, ակցիաներ են անցկացրել:

Գործը վերաբացվել է Թավշյա հեղափոխությունից հետո: Փաստաբան Արայիկ Պապիկյանը այս գործով ներգրավվել է 2018 թվականի աշնանը:

Փաստաբանը պատմել է.

«Մենք ինքներս սկսեցինք փորձել վերականգնել իրադարձությունները, նույնիսկ գնացել ենք Արցախ՝ զինվորի ծառայության վայր, մենք մեր ուժերով էինք փորձում ապացույցներ հավաքել… Այդ օրերին նշանակվեց նաև կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, որը մինչ օրս դեռ ավարտված չէ, բազմաթիվ հարցեր են դրված՝ պարզելու համար: Զուգահեռաբար մենք խնդրեցինք նաև, որ թույլ տան՝ նախաքննական նյութերին ծանոթանանք: Քննիչի, դատախազի նման քննության կողմ հանդիսանալով՝ ցանկանում էինք նույնպես տեղյակ լինել գործի նյութերին, իհարկե, պահպանելով գաղտնիության կանոնը, որպեսզի կարողանանք արդյունավետ իրականացնել մեր աշխատանքը: Գործի նյութերը տրամադրելու մեր դիմումը նախ քննիչը մերժեց, այնուհետև դատախազը մերժեց:

Դիմեցինք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտման փաստը, քանի որ տուժողի իրավահաջորդը չգիտեր քննության ընթացքի մասին: Քննության ավարտ կարող էր հայտարարվել պայմանականորեն՝ երկու, երեք տարի հետո միայն, այդ ընթացքում, գործի նյութերին ծանոթ չլինելով, մենք չէինք կարողանա կատարել անհրաժեշտ արդյունավետ գործողություններ:

Պայմանականորեն՝ մեզ համար կարևոր կարող է լինել որևէ անձի հարցաքննությունը, իսկ քննության ավարտից հետո եթե դիմեինք, տվյալ անձը կարող էր այլևս Հայաստանում չլինել:

Կամ՝ կրկնակի փորձաքննության հետ կապված. միկրոպրեպարատների պահպանության ժամկետ գոյություն ունի: Եթե դիմեինք, ասենք, չորս տարի հետո, միկրոպրեպարատները կարող էին այլևս պիտանի չլինել փորձաքննության համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավական երկար է քննել մեր բողոքը, դատախազն առարկում էր, չէր ցանկանում, որ տուժող կողմը գործի նյութերին ծանոթանալու իրավունքից օգտվի, բայց դատարանը շատ ճիշտ որոշում կայացրեց՝ ճանաչեց մահացած զինվորի մոր իրավունքի խախտման փաստը: Մեզ հաճելիորեն զարմացրեց նաև դատախազության վարքագիծը՝ դատախազությունը դատարանի որոշումը չբողոքարկեց: Որոշումն ուժի մեջ մտավ, օրեր առաջ քննիչը մեզ տրամադրեց նախաքննության նյութերը: Ծավալը բավական մեծ է, նյութերի մեծ մասին ծանոթ չէինք: Դեռ նյութերին ծանոթացումը շարունակվում է:

Տեսանք, որ կան հանգամանքներ, որոնց ուշադրություն դարձնել է պետք: Հիմա պատրաստվում ենք նոր միջնորդություններ ներկայացնել: Մեր գործողությունները նաև աջակցում են քննիչի աշխատանքին, որպեսզի ավելի արդյունավետ քննություն իրականացվի»…

 

Փաստաբանն ընդգծել է, որ մեր իրավակիրառ պրակտիկան այնպիսինն է, որ բոլորը սպասում են նախաքննության ավարտին՝ գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն հիմա՝ դատարանի այս՝ օրինական ուժ ստացած որոշումից հետո, շատերը կարող են դրան հղում կատարելով՝ իրենց իրավունքները պատշաճ ու արդյունավետ իրացնել: Մի բան է, երբ գործի նյութերը ստանում ես քննության ավարտին, մեկ այլ բան է, երբ ընթացքում ես ծանոթանում: Կոնկրետ այս որոշումը, ըստ փաստաբանի, օգտակար է առաջին հերթին Արթուր Ղազարյանի գործի քննության համար, բայց կարող է նաև լավ նախադեպ հանդիսանալ այլ գործերով:

Փաստաբանն ընդգծել է. «Սա շրջադարձային որոշում է, կարևոր է ոչ միայն Արթուր Ղազարյանի գործով։ Իրավունքի զարգացման տեսանկյունից դատավորը լուրջ քայլ է կատարել: Դատական պրակտիկայում, հուսով ենք, նոր մոտեցումը կամրապնդվի: Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը նախադեպային չի համարվում, ճիշտ է, բայց կարող է հիմք հանդիսանալ, կարող են այն վկայակոչել նմանատիպ իրավիճակներում, լեգիտիմ հնարավորություն կա հղում կատարելու այս դատական ակտին: Ի վերջո, դատական ակտը պիտի հարգանքի արժանի լինի կատարման իմաստով»:

Փաստաբանը դժվարանում էր պատասխանել՝ գործի քննության ընթացքում հնարավո՞ր է, որ արտաշիրմում կատարելու միջնորդություն էլ արվի: Ներկա պահին՝ քանի դեռ կրկնակի հանձնաժողովային փորձաքննությունն ընթացքի մեջ է, չի ավարտվել, դեռ եզրակացություն տրված չէ, արտաշիրմում կատարելու միջնորդության մասին խոսելը դեռ վաղ է, դեռ հստակ դիրքորոշում հայտնել հնարավոր չէ:

Հանձնաժողովն աշխատում է 2019 թվականի մարտից: Տուժող կողմը ներկա է եղել աշխատանքային քննարկման, արտահայտել է իր մտահոգությունները, դիրքորոշումը:

«Եթե եզրակացությունն օբյեկտիվ լինի, գործի քննությունը կհամարենք ավարտված, բայց եթե ամբողջական չլինի կամ չփարատված կասկածներ մնան, մտածել ենք նաև հետագա գործընթացների մասին»,- ասել է փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ արդեն իսկ հարյուրից ավելի միջնորդություններ, բողոքներ, հարցումներ են ներկայացրել: Գործի նյութերին ծանոթանալը նպաստել է, որ, օրինակ, փորձաքննության անցկացմանը նպաստող հարցումներ ու միջնորդություններ արվեն:

Ինչ վերաբերում է վաղեմության ժամկետներն անցնելու խնդրին, փաստաբանն այն անվանել է բավական ծանր ու լուրջ խնդիր: Նման իրավիճակ այս գործով արդեն իսկ եղել է: Որոշ պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ տուժող կողմը հանցագործության մասին հաղորդում է տվել, որն առանձին վարույթով քննվել է ՀՔԾ-ում:

Եզրակացությունը եղել է այն, որ 2010-2011 թվականներին որոշ պաշտոնատար անձինք թույլ են տվել խախտումներ:

Մասնավորապես, այն ժամանակ առաջին դատաբժշկական փորձաքննությունն անցկացնողները, ըստ ՀՔԾ որոշման, գործի ելքով շահագրգիռ անձինք են եղել: Փաստն արձանագրվել, բայց ընթացք չի ստացել: Դատախազությունն էլ է փաստել, որ խախտումներ են եղել, սակայն ընթացք չի ստացել: Տուժող կողմն այդ հարցով դիմել է դատարան:

Փաստաբանն ընդգծեց. «Խախտումների պարագայում պետք է դիտարկվի՝ ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել:

Իրավական ճիշտ որակում տալու հարցն է: Կարող է լինել կարգապահական բնույթի խախտում, որի վաղեմության ժամկետը վաղուց է անցել: Բայց խախտման հետևանքի ծանրության աստիճանի համապատասխան որակումը տալուց հետո է հնարավոր ասել՝ վաղեմության ժամկետը կիրառելի է, թե ոչ:

Ամենացայտունը հետևյալն է՝ մահացած զինվորի մայրը մեկ տասնամյակ խոշտանգման ամենօրյա ռեժիմով է ապրում, սա անմարդկային վերաբերմունք է: Ասենք՝ ինչ-որ պաշտոնյա տասը տարի առաջ կարգապահական խախտում է թույլ տվել, որի վաղեմության ժամկետը լրացել է, բայց տասը տարի որդեկորույս մայրը տառապում է, ընդհուպ մինչև՝Բաղրամյան փողոցում ոստիկանների կողմից քարշ տրվելու վերաբերմունքի է արժանացել: Այդ կադրերն ամբողջ աշխարհն է տեսել, երբ Սերժ Սարգսյանի ժամանակ սևազգեստ մայրերը գնացել էին Բաղրամյան 26, և դարպասների մոտից քարշ տալով մյուս մայրերի հետ Իրինա Ղազարյանին էլ տեղափոխել են փողոցի մյուս կողմը…

Ընդամենը պիտի արդարացի գնահատական տրվի՝ թույլ տրված խախտումն ի՞նչ ծանրության հետևանք է ունեցել:

Ինչ-որ մեկը միգուցե կարգապահական խախտում է թույլ է տվել, բայց դա հանգեցրել է նրան, որ պետությունն այն ժամանակ՝ 2010-2011 թվականներին, ոչ քիչ ռեսուրսներ է տրամադրել գործի քննության համար, իսկ հիմա պետությունը անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ է ծախսում նույն գործի քննության համար՝ քննչական մարմին, դատախազություն, դատարան, առողջապահության նախարարություն… Վաղեմության ժամկետի հարցը չափազանց զգայուն հարց է, հույս ունենք, որ տվյալ դեպքում այն ևս արդարացի լուծում կստանա»:

 

դիտվել է 1106 անգամ
Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan