Կորոնավիրուսով վարակումը օրգանիզմի անհամաչափ արձագանքի է բերում․ գիտնականներ
Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ մարդու օրգանիզմի իմունային համակարգը, կորոնավիրուսով վարակվելուց հետո, գրոհում է մարդու հյուսվածքների և օրգանների վրա: Ուսումնասիրությունը հրապարակվել է MedicalXpress պորտալում:
«Ինչպես ցանկացած պաթոգեն, SARS-CoV-2- ն իմունային գրոհ է առաջացնում ինքն իր դեմ՝ օրգանիզմում վիրուսի հայտնվելուց մի քանի րոպե անց արդեն», – ասվում է ուսումնասիրության մեջ:
Այսպիսով, որոշ հիվանդների սեփական ուժեղ իմունիտն է խանգարում հաղթել հիվանդությանը: Նրանց թոքերը վնասվում են ոչ միայն վիրուսի, այլև իմունային համակարգի կողմից:
Նշվում է, որ բացի այդ, նոր տիպի կորոնավիրոիսը տարածվում է ամբողջ օրգանիզմով: Դա հանգեցնում է մեծ քանակությամբ տարբեր ախտանիշների։