Վրաստանում կորոնավիրուսային վարակի «դրսից բերված» երեք նոր դեպք է հայտնաբերվել
Վրաստանում վերջին 24 ժամում հայտնաբերված կորոնավիրուսային վարակի վեց նոր դեպքից երեքը «դրսից բերված» են, լրագրողներին հաղորդել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նրա խոսքով, դեպքերից մեկն էլ կապված է Գարդաբանի շրջանում կարանտինային գոտու հետ, մյուսը՝ նախկինում վարակված հիվանդի հետ շփման հետևանք է: Ինչ վերաբերում է վեցերորդ հիվանդին, ապա այս դեպքում համաճարակաբանական խորացված հետազոտություն է իրականացվում:
Անցած օրվա ընթացքում հայտնաբերված վեց նոր դեպքից հետո Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1.177-ի: Ընդհանուր առմամբ ապաքիվել է 955 հիվանդ, որոնցից 8-ը՝ վերջին 24 ժամում: Մահացել է 17 մարդ:
Վրաստանում բուժում են ստանում արտերկրից ժամանած երկրի 41 քաղաքացիներ: Նրանց մեծ մասը խաղաղապահներ են, որոնք վարակվել են Աֆղանստանում: