Բեռլինում հազարավոր մարդիկ բողոքում են «կորոնավիրուսային» դավադրության դեմ
Շաբաթ օրը հազարավոր մարդիկ երթով շարժվել են Բեռլինում՝ բողոքելով կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ:
Այդ մասին հայտնում է «Evropeyskaya Pravda»-ն՝ Tagesspiegel-ին հղումով:
Առավոտյան մարդիկ սկսել են հավաքվել Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում: Ոմանք բղավել են «Մենք ենք երկրորդ ալիքը» և «Դիմադրություն» արտահայտությունները, որոնք կոչ էին անում «ազատություն» և պնդում էին, որ «դավադրության ամենամեծ տեսությունը կորոնավիրուսային համավարակն է»:
Ոստիկաններն օգտագործել են բարձրախոսներ՝ նրանց հիշեցնելով դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունը պահելու պարտավորության մասին, բայց մասնակիցները դրան ուշադրություն չեն դարձրել: Լրատվամիջոցը նշում է, որ Բեռլինի կենտրոնում միակ մարդիկ, որոնք քիթը և բերանը ծածկում են, մամուլն ու ոստիկանությունն են:
Երթին միացել է մոտ 15,000 մարդ: