ԵԼ․ «Սեւիլիան» կորոնավիրուսով վարակված Գուդելին հայտավորել է «Ռոմայի» դեմ
Իսպանական «Սեւիլիան» ներկայացրել է հայտացուցակը իտալական «Ռոմայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի խաղին՝ ընդգրկելով նաեւ կորոնավիրուսով վարակված 28-ամյա սերբ կիսապաշտպան Նեմանյա Գուդելին, հաղորդում է Football Italia-ն։
Հուլիսի 29-ին էր Նեմանյա Գուդելի թեստի պատասխանը եղել դրական։ Նա երկու շաբաթ պետք է մնար ինքնամեկուսացած։
«Սեւիլիայի» եւ «Ռոմայի» հանդիպումը տեղի կունենա Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում օգոստոսի 6-ին։