Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող ուժը կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է անվանում. նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում:
Ամբողջ կյանքներդ ծառայեցիք Ձեր նեղ խմբակային շահին և այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը:
Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ Ձեր աղմուկից»,– գրել է նախարարը: