Exxon ընկերությունը կորցրել է 1.1 միլիարդ դոլար երկրորդ եռամսյակում
Exxon ընկերությունը կորցրել է 1.1 միլիարդ դոլար երկրորդ եռամսյակում։ Ամերիկյան նավթային հսկայի եկամուտը նույն ժամանակաշրջանի համար կազմել է 32,6 մլրդ դոլար, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի եկամտի շուրջ կեսը։
Այս եռամսյակն ամենաանհաջողն էր ցուցանիշների առումով նավթարդյունաբերության ամբողջ պատմության ընթացքում։ ԱՄՆ-ում լավագույն նավթի մեկ բարելի արժեքը 0 դոլարից ցածր էր ապրիլին։ Արդյունահանողները հայթայթել էին շատ ավելի մեծ քանակությամբ նավթ, քան աշխարհն օգտագործում էր։
Այժմ նավթի գները որոշ չափով վերականգնվել են, սակայն շաբաթներ շարունակ պահպանվել են մեկ բարելի դիմաց 40 դոլարի մակարդակում, ինչը 30 տոկոսով ցածր է, քան մեկ տարի առաջ, եւ զգալիորեն ցածր է նրանից, թե ինչ է պետք արդյունահանողներին «ծայրը ծայրին» հասցնելու համար։
Այդ ամենի հետեւանքով ԱՄՆ-ի նավթարդյունաբերության ոլորտը կրճատել է ավելի քան 100 000 աշխատատեղ փետրվարից առ այսօր, ընդ որում՝ 45 000-ը միայն մեկ նավթային ընկերությունում՝ Տեխասում՝ համաձայն Rystad Energy խորհրդատվական ընկերության տվյալների։