Գերմանիայի ՊՆ. Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման որոշումն ափսոսանք է առաջացնում
Գերմանիայից 12 000 ամերիկացի զինծառայողների դուրսբերման որոշումն ափսոսանք է առաջացնում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը, հաղորդում է AP-ը:
Նա նշել է եվրոպական ինտեգրացիայի անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ում Գերմանիայի նախագահությունը կօգնի առաջընթացի հասնել պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության մեջ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ որոշմանը՝ նա դաշնային հողերի նահանգապետերին կոչ է արել քննարկել, թե ինչպես կարող են գերմանացի զինծառայողներն աջակցել տարածաշրջաններին: