«Ինձ համար ոչինչ չի փոխվել». Մխիթար Պապոյանը՝ նախկին ու ներկա իշխանությունների մասին
Թե նախկին իշխանության, թե ներկա իշխանության օրոք իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:
«Իմ կարծիքով դատավորի նկատմամբ ճնշումներ թե իշխանության, թե ոչ իշխանության կողմից պայմանավորված են հենց դատավորի վարքագծով: Այսինքն եթե դատավորը իրեն դրսեւորում է այնպես, որ իրեն որեւէ ճնշման չենթարկեն, որեւէ մեկը չի ենթարկի»,-ասաց նա:
Հարցին, այսինքն այս երկու տարում որեւէ բան չի՞ փոխվել, Պապոյանն արձագանքեց. «Ինձ համար ոչինչ չի փոխվել: Ես ինչպես աշխատել եմ, նույն ձեւով շարունակում եմ աշխատել: Եթե ինչ որ բան կփոխվի, դա կլինի իմ վերջին աշխատանքային օրը»: