Լեհաստանը Եվրոպայի խորհրդին չի ծանուցել Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին
Լեհաստանը Ստրասբուրգին պաշտոնապես չի ծանուցել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից (Ստամբուլյան կոնվենցիա) դուրս գալու մասին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Դենիել Հոլթգենը:
Պատասխանելով ծանուցման վերաբերյալ գործակալության համապատասխան հարցին՝ նա նշել է՝ «Ոչ»: Նա ասածին որևիցե մանրամասն չի հավելել: Այս շաբաթ ավելի վաղ Լեհաստանի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Զբիգնև Զեբրոն լրագրողներին հայտնել էր այն մասին, որ Լեհաստանը մտադիր է նման քայլ նախաձեռնել:
Նա պարզաբանել է, որ «Եվրոպայում չկա մի երկիր, որտեղ կանանց նկատմամբ բռնություն թույլ չտալու չափորոշիչներն ավելի լավ են պահպանվում, քան Լեհաստանում: Դա այն բանի օրինակն է, երբ չափորոշիչները կարող են պահպանվել առանց գաղափարախոսության ազդեցության: Լեհ ներկայացուցիչը կարծում է, որ «այդ կոնվենցիան ունի ուրիշ մաս, որը թաքցված է գեղեցիկ կարգախոսների ներքո»:
Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է «մարդու սեռի դերին՝ ոչ կենսաբանական ըմբռնմամբ»:
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և նախազգուշացման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիան Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրների կողմից ընդունվել Է 2011 թվականի մայիսի 11-ին, այն դարձել է առաջին եվրոպական համաձայնագիրը, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին:
Կոնվենցիան հաճախ անվանում են վիճելի փաստաթուղթ, քննադատների կարծիքով, մասնավորապես, «գենդեր» հասկացության խաթարված լինելու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: