ԱՄՆ-ը փորձում է նոր սառը պատերազմ հրահրել Չինաստանի հետ․ դիվանագետ
Միացյալ Նահանգները փորձում են նոր սառը պատերազմ հրահրել Չինաստանի հետ, քանի որ նրանք քավության նոխազ են փնտրում նոյեմբերին նախատեսված ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լյու Սյաոմինը, փոխանցում է CNBC-ն:
«Չինաստանը համառ չէր: Խաղաղ օվկիանոսից այն կողմ կա պետություն, որը ցանկանում է նոր սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ, ուստի մենք պետք է պատասխան տանք դրան»,- լրագրողներին ասել է դեսպանը: «Մենք հետաքրքրված չենք սառը պատերազմով, մեզ ոչ մի պատերազմ չի հետաքրքրում»: «Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում, նրանք փորձում են Չինաստանը քավության նոխազ դարձնել, նրանք ուզում են մեղադրել Չինաստանին իրենց խնդիրներում,- ասել է նա:- Մենք բոլորս գիտենք, որ սա ընտրությունների տարի է»: