Աֆղանստանի իշխանությունները 4,6 հազար գերեվարված թալիբների են ազատ արձակել
Աֆղանստանի իշխանությունները 5000 գերեվարված թալիբներից 4600-ին ազատ են արձակել բանտերից: Այս մասին հայտնում է 1 TV News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժումն ի պատասխան ազատ կարձակի 1002 աֆղանցիների:
Նշվում է, որ թալիբներն Աֆղանստանի իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր 5000 թալիբներին՝ ներաֆղանական բանակցությունները սկսելու նպատակով:
Փետրվարի վերջին ԱՄՆ-ը եւ «Թալիբանը» 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին անգամ խաղաղ համաձայնագիր են կնքել, հաղորդում է Gazeta-ն: