Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մի քանի օրից թոշակների բաժանման գործընթացն է սկսվում և պետք է ամեն ինչ անել, որ կուտակումներ չլինեն փոստային բաժանմունքներում
Ինչպես քիչ առաջ նշել էինք, այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ խոսեց ՀՀ-ում Կորոնավիրուսի վիճակագրային տվյալների մասին:
Նա հավելեց, որ սահմանված հակահամաճարակային պայմանները պետք է նույն խստությամբ պահպանվեն:
Փաշինյանը նկատեց, որ մի քանի օրից թոշակների բաժանման գործընթացն է սկսվում և պետք է ամեն ինչ անել, որ կուտակումներ չլինեն փոստային բաժանմունքներում:
«Ցավոք, մենք վստահ գիտենք, որ մինչեւ տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները, որոնք կարող էին իրենց հանգիստը անցկացնել արտերկրում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից:
Մենք ունենք խնդիր համաճարակը դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակարգից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր չեն լինի, այլ նշանակում է, որ այդ դեպքերը լինեն այն մակարդակի վրա, որ դա մենք չհամարենք ճգնաժամ: Այդ շանսը այսօր ունենք, թե որքանով այդ շնսը կիրականացնենք, կախված է մեզանից:
Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը»,-ասաց նա: