Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1 160:
Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում կլինիկաներից դուրս է գրվել 6 պացիենտ, իսկ համավարակի սկզբից Վրաստանում COVID-19-ից բուժվել է 935 մարդ: Մահացել է 17-ը:
Կարանտինի մեջ է 6 489 մարդ, ստացիոնարներում բժիշկներին հսկողության տակ՝ 337:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: