Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի...

«Հայոց Պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախմբի տեսակետը հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի և հանրակրթական «Հայոց
պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ

 

2020 թ. հունիսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակված` ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի № 439-ն որոշմամբ հաստատված`
հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղիք է տալիս մի շարք մտահոգությունների։

Առաջարկվող փոփոխություններին, որոնք ոչ թե փոփոխություններ են կամ վերանայումներ, այլ պետական նորմատիվ այս կարևոր փաստաթղթի արմատական վերաձևումներ, պետք է մոտենալ այն զգացումով, որ չափորոշչով որոշվում է հասարակության կրթական արշխարհայացքը, նրա պատվերը և տեսլականը հանրակրթության առաջընթացի ուղղությամբ։ Հասարակությունը պետք է պատկերացնի
այս համադրող փաստաթղթի` դեպի զարգացում տանող նպատակները։ Անթույլատրելի է առանց կրթության զարգացման ռազմավարության ընդունման հանրակրթության չափորոշչում վերանայումներ կատարելը, առավել ևս` առանց այդ չափորոշչի հաստատման, հանրակրթական առարկաների ուսումնառության /ի դեպ՝ այս բառի ներառումը փաստաթղթերի վերնագրում ավելորդ է, անտեղի/ հայեցակարգերը և ծրագրերը քննարկման դնելը։

Ինչպես չափորոշչի, այնպես էլ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի նախագծերն ուսումնասիրելիս զգացվում է օտար ծրագրերի պատճենման և անհաջող տեղայնացման փորձը։ Հանրակրթական չափորոշչում առավել խնդրահարույց են հանրակրթական
դպրոցներում գնահատման համակարգի, «Նախնական զինվորական պատրաստություն» և հայագիտական առարկաների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները։

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագծի համաձայն՝ դպրոցներում ընթացիկ գնահատումն իրականացվելու է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով, ինչպես նաև քանակական (միավորային) գնահատման համար կիրառվող 10 միավորային սանդղակում որևէ
թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրելու է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Բացի դրանից` մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը թվանշային գնահատում ընդհանրապես չի լինելու, այլ առաջարկվում է կիրառել սովորողի առաջադիմության բնութագիր։

Առաջին հայացքից մարդասիրական թվացող այս մոտեցումը հղի է վտանգավոր հետևանքներով։

Պետք է ընդունենք, որ գնահատականը մոտիվացնում է երեխային։ Մինչև առաջարկվող փոփոխությունը փորձաքննություն չանցնի սահմանված կարգով, ճիշտ չէ թվանշային գնահատումը մինչև հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը հանելը։

Առավել վտանգավոր է անբավարար գնահատականի չգոյությունը։ Սա հանգեցնելու է համատարած անգրագիտության։ Աշակերտների մի ստվար զանգված ջանքեր է գործադրում վերաքննություն չհանձնելու, առավել ևս` երկտարեցու կարգավիճակում չհայտնվելու (նույն դասարանում չմնալու) համար։ Որքան էլ հաճելի չլինի այս
մեկնաբանությունը, միևնույն է, փաստ է, որ աշակերտների մի մասը, այս հանգամանքով պայմանավորված, փորձում է որոշ գիտելիքներ յուրացնել։

Անբավարար գնահատականի բացակայությունը աշակերտների այս խմբին այլևս չի տրամադրի թեկուզ նվազագույն գիտելիքներ ձեռք բերելուն։

Անշուշտ, լավ չէ, որ Հայաստանում դպրոցականների մի ստվար զանգված հայտնվել է նման ռիսկի տակ։ Բայց խնդիրը լուծելու համար պետք է մտածել և մշակել սովորելը խթանող արդյունավետ մոտեցումներ։

Օրենսդրական առումով ևս գնահատման այս ձևաչափի կիրառման պարագայում առաջանալու են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` սովորողի` հաջորդ դասարան փոխադրումը տարրական կրթության ծրագրի ամբողջ ընթացքում նախ տրամաբանական չէ, բացի դրանից` նաև հակասում է կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ կրթության շարունակականության և
հաջորդականության սկզբունքին, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան»:

Անտրամաբանական է նաև տարբեր դպրոցներում գնահատման տարբեր կարգերի կիրառումը, մանավանդ դպրոցը իրավասու չէ գնահատման որևէ կարգ հաստատելու, դա նախարարության լիազորություններից է: Այս վայ նորամուծությունը հակասում է նաև
չափորոշչի գործառույթներին և լրացուցիչ դժվարություններ կառաջացնի սովորողի՝ դպրոցից դպրոց տեղափոխվելու պարագայում, ինչպես նաև պետության կողմից հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատում և ազգային ստուգատես իրականացնելիս կձևախեղի գործընթացների միասնականությունը և արդյունքների վերլուծությունը:

 

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Չափորոշչի նախագծով հանրակրթական հիմնական ծրագրի` շրջանավարտի (5-9-րդ դասարան) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներում նախնական զինվորական պատրաստության վերաբերյալ որևէ ակնարկ չկա (գործող չափորոշչի հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ամեն տարի հաստատվող
հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլաններով «ՆԶՊ» առարկան դասավանդվում է 8-12-րդ դասարաններում՝ շաբաթական 1 դասաժամ ծանրաբեռնվածությամբ), ինչը նշանակում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ դպրոց) 8-9-րդ դասարանի սովորողը նշված առարկան չի ուսումնասիրելու:

Նախագծով առարկայի դասավանդումը դեռևս չհստակեցված ձևաչափով նախատեսվում է իրականացնել միայն ավագ դպրոցում: Այս պարագայում չի կարող ապահովվել սովորողների կողմից ամբողջ ուսումնական նյութի յուրացումը:

Նախագծով պարզ չի դառնում նաև, թե արդյո՞ք դպրոցներում շարունակելու են իրականացվել քաղաքացիական պաշտպանությանն առնչվող գործառույթներ, որոնք, համաձայն ՀՀ ԿԳ նախարարի (9 նոյեմբերի 2011 թ. № 1222-Ն) և ՀՀ ՊՆ նախարարի (10 նոյեմբերի 2011 թ. № 1356-Ն) համատեղ հրամանով հաստատված «Հայաստանի
Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության» կանոնադրության, ներկայումս համակարգում է զինղեկը:

Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, ամբողջ աշխարհի կողմից այժմ դիմագրավող մարտահրավերները և մեր աշխարհագրական դիրքից բխող վտանգները՝ նախնական զինվորական պատրաստության և քաղպաշտպանության՝ ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգության խնդիր է։

Առաջարկվող փոփոխությամբ անխուսափելի է դառնալու նաև զինղեկների շաբաթական ուսումնական բեռնվածության նվազումը՝ աշխատավարձերի էական իջեցման և դրանից բխող սոցիալական բացասական հետևանքներով:

Զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս ենք մեզ թույլ տալիս այդքան թեթև մոտենալ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային։ Թշնամական պետություններով շրջափակված լինելու հանգամանքը մեզ հակառակին պիտի տրամադրի։ Դարեր շարունակ ռազմական կրթությունը մեզ համար ոչ միայն կենսական անհրաժեշտությյուն է եղել, այլ նաև՝ պատվի հարց։ Ինչո՞ւ ենք մեզ մատնում ոչ միայն
ջայլամական թմբիրի, այլև արհամարհում ազնվական զբաղմունքը։

Զինվորական պատրաստության դասաժամերի կրճատումը վատ նախաբան է` հետագա կրճատումների տեսանկյունից։

Այս անհեռատես քայլի համար տարիներ անց մեր թշնամին մեզ չի ներելու, ժամանակ չենք ունենալու, որ ներքին մեղավորներին փնտրենք։ Հակառակորդն ամեն տարի իր ռազմական բյուջեն է ավելացնում, իսկ մենք դպրոցում կրճատում ենք ռազմագիտության
ժամերը։

 

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ

Ըստ չափորոշչի նախագծի՝ հանրակրթական պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների՝ «Հայրենագիտություն» և «Հասարակություն,
հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվելու են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական
կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Ստացվում է, որ 5-6-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն», 6-րդ դասարանում «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն» առարկաները, որպես առանձին բաղադրիչներ, չեն դասավանդվելու, ինչպես որ հիմա է, իսկ գործող չափորոշչով հստակ ամրագրված «Հայոց եկեղեցու պատմություն» եզրույթի փոխարեն նախագծում կիրառվող «կրոն» բառը հստակ պատկերացում չի տալիս՝ արդյո՞ք դպրոցների ուսումնասիրվող պարտադիր առարկայացանկում ամրագրվելու է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, թե՞ ուսումնասիրվելու է կրոնի պատմություն:

Հայոց եկեղեցու պատմության՝ որպես առանձին առարկայի ներառումը դպրոցական ծրագրերում էական նշանակություն ունի ՀՀ լիիրավ և գիտակից քաղաքացի ձևավորելու գործում։ Այս առարկայի շրջանակներում ուսումնասիրվող մի շարք նյութեր և թեմաներ չեն կարող ինտեգրվել որևէ այլ առարկայի մեջ, մինչդեռ դրանք հայկական
ինքնության և արժեհամակարգի հիմքն են։

Նախագծով անորոշ է մնում ինտեգրված առարկայի ուսուցիչների խնդիրը։ Ո՞վ է դասավանդելու ինտեգրված առարկան։ ՀՀ բարձրագույն ուսումնական
հաստատությունները նման բազմամասնագիտացված ուսուցիչներ չեն պատրաստում, իսկ կարճատև դասընթացները լիարժեք մասնագիտացման հնարավորություն չեն կարող ընձեռել: Ներկայումս Հայաստանի հեռավոր գյուղերում առանց այդ էլ կա առանձին առարկաների ուսուցիչների պակաս, ինչով պայմանավորված՝ «Հանրակրթության
մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների գործողության ժամկետներն անընդհատ երկարաձգվում են՝ հնարավորություն տալով, նույն օրենքով, ուսուցչի որակավորմանը
չհամապատասխանող անձանց նույնիսկ միջնակարգ կրթությամբ շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը:

Հանրակրթական չափորոշչի այս առաջարկվող փոփոխությունները դեռ չհաստատված` շրջանառության մեջ դրվեցին հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի նախագծերը։

Մասնագիտական շրջանակներն արդեն խստորեն քննադատել են այդ հայեցակարգերն ու ծրագրերը` ցույց տալով դրանց թերությունները և անընդունելի դրույթները, դրանց` կիրառության մեջ դնելու անթույլատրելիությունը սերունդների ազգային և համամարդկային դաստիարակության տեսակետից։

Կրթական համակարգում պետք է հստակեցնել բնագիտական և հումանիտար ուղղությունների տեղը և դերը։ Պետք է առաջնորդվել ազգայինի և համամարդկայինի համադրմամբ և ոչ՝ դրանց հակադրմամբ։

Առաջարկվող հայեցակարգերը, ինչպես ցույց տվեցին մասնագիտական ակադեմիական քննարկումները, չեն հարթում վեճը գիտնականների և ուսուցիչների միջև։ Մինչդեռ պետք է լինի փոխլրացում, փաստաթուղթը չպետք է լինի ո՛չ խիստ ակադեմիական
և ո՛չ էլ զուրկ լինի ակադեմիզմից` ընդհանրապես։ Առանց ակադեմիական կարծիքների` փաստաթղթերը չպետք է դրվեին շրջանառության մեջ։

Ելնելով վերոգրյալից՝ մեր սերունդների և երկրի ապագան կանխորոշող այս կարևոր ռազմավարական փաստաթուղթն ընդունելուց առաջ կոչ ենք անում կազմակերպել հանրակրթության պետական չափորոշչի շուրջ լայնածավալ և երկարաժամկետ
հանրային, մասնագիտական քննարկումներ։

Միաժամանակ, շրջանառությունից հանել «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ
առարկաների ուսումնառության հայեցակարգերի և ծրագրերի նախագծերը։ Նման ուղենիշային նորմատիվ փաստաթուղթը մշակելուց և հաստատելուց առաջ նախ պետք է մշակել և ընդունել կրթության զարգացման ռազմավարությունը, հետո միայն հաստատել
Հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագիծը (հանրային և մասնագիտական քննարկումների դրական եզրակացության հիման վրա): Եվ միայն չափորոշչի հաստատվելուց հետո հայտարարել վերոնշյալ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի մշակման մրցույթ, և դրանց նախագծերը նույնպես պետք է հաստատվեն միայն
հանրային լայն քննարկումներից հետո։ Այլապես տեղի է ունենում փաստաթղթերի ստեղծման հաջորդայնությունն աղավաղող, ոչ տրամաբանական և հապճեպ մի գործընթաց: Հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական առարկաների
հայեցակարգերը և ծրագրերը պետք է բխեն մեր ազգային անվտանգության տրամաբանությունից, պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի միասնականությանը, ապահովեն մեր ազգային, հոգևոր-
մշակութային և պատմական արժեքների անխաթարությունն ու քաղաքակրթական հարատևությունը։

 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ կրթության և գիտության
մասնագիտական ոլորտային հանձնախումբ
30.07.2020 թ.

դիտվել է 161 անգամ
Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan