Կորոնավիրուսը կարող էր մարդուն փոխանցվել դեռ ութ տարի առաջ
Գիտնականներ Ջոնաթան Լեթեմը և Էլիսոն Ուիլսոնը հրապարակել են ուսումնասիրություն, որում պնդում են, որ SARS-CoV-2-ին նման վիրուս հայտնաբերվել է դեռևս 2012 թվականին, հաղորդում է «Իզվեստիան»:
Նրանց վերլուծության համար հիմք է հանդիսացել Քուն Մին բժշկական համալսարանից Լի Սյուի մագիստրոսական աշխատանքը: Սյուն նկարագրում է վեց հանքափորների ախտանիշները, որոնք այդ ժամանակ հիվանդացել էին թոքաբորբով:
Ախտանիշները նույնն են, ինչ կորոնավիրուսի դեպքում, սակայն թոքաբորբի ծագումը պարզ չէ: Այդ ժամանակ հիվանդությունը նկարագրվել է որպես չինական շիկակարմիր պայտաքիթ չղջիկի վիրուս:
Հիմնվելով Լի Սյուի աշխատանքի վրա, հետազոտողները եզրակացրել են, որ այն ժամանակ հայտնաբերված հենց այդ վարակն է վերածվել SARS-CoV-2-ի: