ԱՄՆ-ն նախազգուշացրել է Բրազիլային Huawei-ի սարքավորումների օգտագործման «հետեւանքների» մասին
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Բրազիլիային իր 5G ցանցում Huawei Technologies-ի սարքավորումների օգտագործման «հետեւանքների» մասին, հայտնում է Reuters-ը:
«Յուրաքանչյուր երկիր պատասխանատու է իր որոշումների համար»,- ասել է ԱՄՆ դեսպան Թոդ Չեփմենը: «Այն հետեւանքները, որոնք մենք տեսնում ենք աշխարհում, կայանում են նրանում, որ մտավոր սեփականության զբաղվող ընկերությունները վախենում են ներդրումներ կատարել այն երկրներում, որտեղ այդ մտավոր սեփականությունը պաշտպանված չէ»:
Չափմենը հավելել է, որ International Development Finance Corp. գործակալությունը, որը ստեղծվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական ազդեցությանը հակազդելու ԱՄՆ արտասահմանյան ջանքերին աջակցության համար, 60 միլիարդ դոլար ունի իր տրամադրության տակ։ Նա ասել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է գումար հատկացնել այն դաշնակիցներին աջակցելու համար, ովքեր որոշել են վերազինել իրենց հեռահաղորդակցական ենթակառուցվածքները «վստահելի մատակարարների» միջոցով։
Հունիսին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ 5G տեղակայումը պետք է համապատասխանի ազգային ինքնիշխանության, տեղեկատվության եւ տվյալների անվտանգության պահանջներին: Բոլսոնարուն պակաս կոշտ դիրքորոշում է որդեգրել Պեկինի նկատմամբ 2019-ին Բրազիլիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, չնայած շարունակում է մնալ Թրամփի սերտ դաշնակիցը:
Չինաստանը Բրազիլիայի արտահանման հիմնական շուկան է:
Այս ամսվա սկզբին Huawei-ի ղեկավարը նախազգուշացրել էր, որ եթե Բրազիլիան ենթարկվի ԱՄՆ ճնշումներին, 5G հեռահաղորդակցական ցանցի ակտիվացումը կարող է հետաձգվել եւ ավելի թանկ արժենալ։
Բրազիլական օպերատորները իրենց ենթակառուցվածքների զգալի մասը կառուցել են՝ օգտագործելով Huawei-ի սարքավորումները: