Ռումինիան պարտադրում է փողոցում մարդաշատ վայրերում դիմակ դնել
Ռումինիայի իշխանությունները ծրագրում են դիմակները պարտադիր դարձնել բացօթյա մարդաշատ տարածքներում և 23:00-ից հետո փակել բարերը` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
Այս մասին հայտնում է «Evropeyskaya Pravda»-ն՝ հղում անելով Romania Insider-ին:
Դիմակ դնելը որոշակի ժամանակ պարտադիր կդառնա լեփ-լեցուն հասարակական վայրերում: Վայրերը և ժամերը որոշվելու են շրջանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովների կողմից ՝ կախված տվյալ պահին որոշակի վայրում հավաքված մարդկանց քանակից: