Ռոմանոս Պետրոսյանը վաղը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հնարավոր է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվի Շրջակա միջավայրի նախարար։
Նշենք, որ ինքը` Ռոմանոս Պետրոսյանը չէր մեկնաբանել նոր պաշտոնում նշանակվելու մասին լուրը:
Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 5-ին Էրիկ Գրիգորյանը ազատվել էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նախարարի լիազորություններն այս ընթացքում կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: