Իլոն Մասկը կարծում է, որ DeepMind-ն մարդկության համար վտանգավոր տեխնոլոգիա է մշակում
Ըստ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկի կարծիքով՝ ալգորիթմների մշակողը, որը հաղթել է մարդու գոյով, սեգիով եւ Starcraft II-ով, մարդկության համար վտանգավոր տեխնոգոլիա է աճեցնում, որը կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ աշխարհում: Դա տեղի կունենա արդեն հինգ տարվա ընթացքում, բայց մենք կարող ենք դա նույնիսկ չնկատել, փոխանցում է HighTech+-ը։
Ըստ BI-ի՝ ԱԻ-ի բոլոր մշակողների թվում Իլոն Մասկին ամենաշատն անհանգստացնում է Google-ի բաժին DeepMind-ը: «Նրանց ստեղծած բոլոր ԱԻ-ների բնույթը բոլոր խաղերում մարդկանց հաղթելն է,- ասել է Tesla-ի ղեկավարը The New York Times-ին:- Ես նկատի ունեմ, որ դա «Պատերազմական խաղերի» գլխավոր սյուժեն է: Սառը պատերազմի ժամանակների այս ֆիլմում դեռահաս հաքերը միանում է ԱԻ-ի կողմից վերահսկվող կառավարական գերհամակարգիչին։ Խաղի ընթացքում ԱԻ-ն համոզում է իշխանություններին, որ ԽՍՀՄ-ի կողմից միջուկային հարձակումն անխուսափելի է:
Համեմատելով DeepMind-ի ալգորիթմները «Պատերազմական խաղերի» հետ՝ Մասկը պնդում է, որ առաջիկա հինգ տարիներին ԱԻ-ն կգերազանցի մարդկանց ինտելեկտի հարցում եւ մենք, ամենայն հավանականությամբ, չենք էլ նկատի դա:
«Սա չի նշանակում, որ հինգ տարի հետո ամեն ինչ դժոխք կգնա,- պարզաբանել է նա:- Միայն այն, որ իրավիճակը կդառնա անկայուն եւ տարօրինակ»: