Չինաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ին մեղադրել է «առճակատման անխոհեմ սադրանքի» մեջ
Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին ԱՄՆ-ին մեղադրել է «առճակատման անխոհեմ սադրանքի» համար այն բանից հետո, երբ երկու կողմերը հրամայեցին փակել միմյանց հյուպատոսությունները, հայտնում է AFP- ն:
Վանգ Իյն իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ զրույցում նախազգուշացրել է, որ չին-ամերիկյան հարաբերությունները կարող են «առճակատման անդունդն ընկնել»:
Նա նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը դեմ հանդես գալ «ցանկացած միակողմանի կամ հեգեմոնիկ գործողությանը»: «ԱՄՆ-ի առճակատման եւ պառակտման անխոհեմ սադրանքը չի համապատասխանում Չինաստանի եւ Միացյալ Նահանգների իրականությանն եւ շահերին»,- ասել է նա:
Ըստ նրա՝ երկու կողմերն էլ պետք է «մասնակցեն ռացիոնալ շփմանը» եւ «թույլ չտան, որպեսզի մի քանի հակաչինական տարրեր փչացնեն տասնամյակների հաջող համագործակցությունը»,- ասել է նա: