Nissan Motor Co-ն նախազգուշացրել է այս տարի գրանցված օպերացիոն ռեկորդային կորուստների մասին
Nissan Motor Co-ն նախազգուշացրել է այս տարի 4․5 միլիարդ դոլար ռեկորդային օպերացիոն կորուստների եւ ամենացածր վաճառքների մասին վերջին տասնամյակում COVID-19-ի համավարակի պատճառով, փոխանցում է Reuters-ը:
Ճապոնիայի թիվ 2 ավտոարտադրողը 470 միլիարդ ֆունտ ստեռլինգ (4․5 միլիարդ դոլար) վնաս է կանխատեսում մինչեւ 2021 թվականի մարտ, ինչը 262․8 միլիարդ ֆունտ ստեռլինգով ավել է վերլուծաբանների՝ վնասի գնահատականներից, վկայում են Refinitiv-ի տվյալները:
Rogue ամենագնացի եւ Leaf էլեկտրոմոբիլի արտադրողը նախազգուշացրել է, որ այս տարի եկամուտը, հավանաբար, կնվազի մինչեւ 7․8 տրիլիոն իեն, իսկ ավտոմեքենաների վաճառքը կհասնի վերջին 11 տարվա նվազագույնի։
«Շուկայի հեռանկարը մնում է անորոշ, եւ մենք կարող ենք պահանջարկի հետագա վատթարացում տեսնել՝ կապված համավարակի հավանական երկրորդ ալիքի հետ»,- ասել է գործադիր տնօրեն Մակոտո Ուչիդան: «Ֆինանսական 2020-ը դժվար է լինելու եկամտաբերության եւ դրամական միջոցների ազատ հոսքի առումով»,- ասել է Ուչիդան՝ հավելելով, որ Nissan-ն այս տարի դիվիդենտներ չի վճարելու: