Չինաստանը եւ Եվրամիությունը մտադիր են արագացնել բանակցությունները՝ ներդրումային համաձայնագիր կնքելու համար
Չինաստանը եւ Եվրամիությունը մտադիր են արագացնել բանակցությունները՝ մինչեւ այս տարվա վերջ Չինաստանի եւ ԵՄ-ի միջեւ ներդրումային համաձայնագիր կնքելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն, փոխանցում է Reuters-ը:
Նա նշել է, որ Չինաստանը եւ ԵՄ-ն կշարունակեն ուժեղացնել մակրոտնտեսական քաղաքականության ճշգրտումները եւ արդյունավետ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն իրականացնել՝ համաշխարհային տնտեսական վերականգնումն արագացնելու համար:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանը եւ ԵՄ-ն վիրուսների կանխարգելման, պատվաստանյութերի մշակման եւ մասնագետների փոխանակման ուղղությամբ կաշխատեն հետագա երկկողմ համագործակցության միջոցով: Նա նաեւ նշել է, որ Չինաստանը եւ ԵՄ-ն ընդլայնելու են գյուղատնտեսական արտադրանքի առեւտուրը: