Ավտոմեքենան գողացել է, վթարի ենթարկվել ու թողել այն Իջևան-Դիլիջան ճանապարհին
Հունիսի 11-ին հաղորդվել էր «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա գողանալու եւ Իջեւան-Դիլիջան ճանապարհի 27-րդ կմ-ին վթարված վիճակում թողնելու մասին:
Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի 37-ամյա բնակիչը հայտնաբերվել, բերման է ենթարկվել Իջեւանի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն: