Մահվամբ ավարտված վրաերթ՝ Արմավիրի մարզում (Տեսանյութ և լուսանկարներ)
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ հուլիսի 27-ին, ժամը 20։50-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Շավարշ Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 78-ամյա Մարտին Մ․-ին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։