Չեխիայի Հայ երիտասարդական միությունը խաղաղ հավաք է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Հուլիսի 24-ին Չեխիայի Հայ Երիտասարդական միությունը ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ խաղաղ հավաք է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Նույն տեղում միաժամանակ հավաք էր անցկացնում նաեւ Չեխիայի ադրբեջանական համայնքը, որի մասնակիցները կանգնել էին հենց դեսպանատան դիմաց: Երկու հավաքների միջեւ բուֆերային գոտին վերահսկվում էր ոստիկանության կողմից:
Չնայած նրան, որ ադրբեջանական կողմի մասնակիցները թվով գերազանցում էին հայկական կողմին եւ ակնհայտորեն երեւում էր, որ նրանց հավաքվել եւ ուղորդել է դեսպանատունը, այնուամենայնիվ, հայ երիտասարդները՝ նույնիսկ ավելի փոքր թվերով, կարողացան ուշադրություն գրավել՝ ելույթ ունենալով խաղաղության կոչերով եւ կատարելով հայկական հայրենասիրական երգեր եւ պարեր կատարելով, այդ թվում՝ քոչարի:
Ադրբեջանական կողում թափահարում էին թուրքական դրոշը եւ ժամանակ առ ժամանակ բղավում էին «Turkiye»: Ադրբեջանական կողմից ակցիային մասնակցում էր նաեւ Չեխիայում Թուրքիայի դեսպանը (լուսանկարը կարող եք ներբեռնել ստորեւ նշված հղումով): Հայ երիտասարդության ակցիան ուղիղ հեռարձակվում էր միության էջին: Ակցիան անցել է առանց միջադեպերի․․․
Հարկ է նշել, որ հայ ցուցարարների շարքում եղել նաեւ մի շարք օտարերկրացի կար, այդ թվում՝ ադրբեջանցի եւ թուրք: Ադրբեջանցի Մաթանաթ Ազիզովան եւս նկարահանում էր։
Ազիզովայի ֆեյսբուքյան հրապարակումների համաձայն՝ նա լրագրողական եւ ակտիվիստական գործունեություն է իրականացնում. Facebook-ի նրա էջում կան հրապարակումներ, որոնցում նշվում է, որ նա լավ է վերաբերվում բոլոր ժողովուրդներին, ունի հայ ընկերներ, սակայն, օրինակ, չի ընդունում Հայաստանի քաղաքականությունը: Ազիզովան անհանգստություն է հայտնում երկու ժողովուրդների ներկայացուցիչների՝ միմյանց նկատմամբ բռնությունների կապակցությամբ: