Բրազիլիայի արհմիությունները երկրի նախագահի դեմ հայց են ներկայացրել Միջազգային քրեական դատարան
Բրազիլիայի արհմիությունները հայց են ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ: Նրանք պետության ղեկավարին մեղադրում են COVID-19-ի համավարակի ժամանակ մարդու իրավունքների խախտման մեջ, գրում է Estado de São Paulo- ն:
Իշխանությունները չեն հետեւել բնակչությանը վարակի տարածումից պաշտպանելու միջոցառումներին՝ դրանով իսկ դիտավորյալ վտանգելով համաքաղաքացիների, այդ թվում բժիշկների կյանքը, հետեւում է հայցային հայտարարությունից: Այդպիսի դիրքորոշումը հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, կարծում են փաստաթղթի հեղինակների, փոխանցում է DW-ն:
Մինչդեռ, Բրազիլիայի Կաթոլիկ եկեղեցու հարյուրից ավելի ներկայացուցիչներ նույնպես դատապարտել են իշխանությունների հակավիռուսային քաղաքականությունը: Նախագահի եւ կառավարության գործողությունները վարակի տարածման դեմ ոչ կոմպետենտ են, նշվում է 152 եպիսկոպոսի ստորագրած նամակում: Ըստ նրանց՝ Բրազիլիան համավարակի եւ դրա պատճառած տնտեսական ճգնաժամի պատճառով իր պատմության ամենադժվար պահերից մեկն է վերապրում, եւ հասարակությունում առանց այդ էլ անհավասարություն, անարդարություն եւ բռնության հակում կա: Նման իրավիճակում անտարբերությունն անթույլատրելի է, վստահ են նամակի հեղինակները:
SARS-CoV-2 վիրուսը հայտնաբերվել է մոլորակի ավելի քան 16 միլիոն բնակչության մոտ, եւ մոտ 650․000 մարդ մահացել է COVID-19 հիվանդության հետեւանքներից: Բրազիլիայում վարակվել է 2․4 միլիոն մարդ: Մահացել է ավելի քան 87․000 հիվանդ: Երկու ցուցանիշներով էլ Բրազիլիան Միացյալ զիջում է միայն Միացյալ Նահանգներին: Համավարակի ընթացքում երկրում փոխվել են առողջապահության մի շարք նախարարներ:
Ժաիր Բոլսոնարուն բազմիցս հերքել է հիվանդության լրջությունը եւ COVID-19-ը «թեթեւ գրիպ» է անվանել: Ավելի ուշ նրա մոտ եւ կորոնավիրուս էր հայտնաբերվել։