FT. Ռուսաստանն այլեւս ԱՄՆ-ի ամենաուժեղ մրցակիցը չէ
Ռուսաստանը վերջին 3 տարում կորցրել է ԱՄՆ-ի ամենաուժեղ մրցակցի կարգավիճակը, այժմ այդ դերում է Չինաստանը, գրում է Gazeta-ն՝ հղում անելով Financial Times-ին:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ ներկայիս կառավարությունը հենց Չինաստանին է ամենամեծ սպառնալիք համարում՝ տեխնոլոգիաների եւ սպառազինությունների տեսանկյունից:
Սակայն ամերիկյան որոշ շրջանակներում չեն բացառում, որ Ռուսաստանն ու Չինաստանն ինչ-որ պահի կարող են միավորվել Չինաստանի դեմ պայքարի համար: