«Հայե՛ր միացեք, միացե՛ք հայեր, դիմորդ է ձեզ կանչում... Մեր դուխները մի կոտրեք, որ դուխով գնանք բանակ». Դիմորդներն ակցիային զինվորական համազգեստով էին (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ նշել էինք, բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց էին և շարունակում էին բողոքի ակցիան:
Դիմորդներից մի քանիսն ակցիային եկել էին զինվորական համազգեստով:
«Մեր Կառավարությանը հորդորում ենք, որ մեր դուխները չկոտրեն, որ դուխով գնանք բանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դիմորդներից մեկը:
Դիմորդները հայրենասիրական երգեր էին կատարում նախարարության դիմաց, իսկ դիմորդների դիմաց պատ էին կազմել ոստիկանները:
Հիշեցնենք, որ այսօր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հավաքվել էին ԿԳՄՍՆ-ի դիմաց և պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը, սակայն, այդպես էլ հանդիպման չիջավ, որից հետո ցուցարարները փակեցին փողոցն ու նստացույց սկսեցին: Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի, սակայն շուտով վերջիններս ազատ արձակվեցին: