Ուժեղացված վերահսկողություն Նոր Նորք վարչական շրջանում․ ՔՏՀԱՏՄ-ն հայտնաբերել է մի շարք խախտումներ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշմամբհանրային տրանսպորտում անվտանգության կանոններիպահպանման նկատմամբ։
«Վերահսկողական աշխատանքների արդյունքում կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են ախտահանիչ հեղուկի բացակայության և սահմանված քանակից ավել ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։
ԳՈՎԱԶԴ00:43Իմանալ ավելին
Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգումհայտնաբերվել են վարորդներ՝ առանց պաշտպանիչ դիմակի։
Հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ շարունակել են իրականացնել լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ դեպքերում վարորդներին և ուղևորներին տվել պարտադիր կատարման ցուցումներ։
Նշենք, որ ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները շարունակում են ամենօրյա գրաֆիկով մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ: