Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները գնացին ոստիկանություն. Նստացույցից հետո կարմիրբերետավորները բաժին էին բերման ենթարկել Մասիս Բաբալյանին և Հովհաննես Հարությունյանին
Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մոտից շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ բերման են ենթարկվել ակցիայի 2 մասնակից:
Նստացույցից հետո կարմիրբերետավորները բաժին էին բերման ենթարկել չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին եւ ակցիայի մասնակից Հովհաննես Հարությունյանին:
«Հաղթելու ենք» կոչերով դիմորդներն ու նրանց ծնողները 1 րոպե կանգնեցին Կառավարության շենքի դիմաց եւ ծափահարեցին. «Կառավարությունը պետք է լսի մեր ձայնը»: