Բրիտանացիների գրեթե կեսը կարծում է, որ Ռուսաստանը միջամտել է Brexit-ի հանրաքվեին
Բրիտանացիների գրեթե կեսը՝ 49%-ը, կարծում է, որ Ռուսաստանը փորձել է ազդել Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու հարցով 2016թ.-ին կայացած հանրաքվեին, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Opinium ընկերության անցկացրած հարցման արդյունքներին:
Հարցվածների 23%-ը հակառակ կարծիքն ունի այս հարցում:
Հարցվածների 47%-ը նաև կարծում է, որ Կրեմլը միջամտել է Մեծ Բրիտանիայի վերջին ընդհանուր ընտրություններին 2019թ.-ին:
Բացի այդ, պարզվել է, որ բրիտանացիները հակված են մտածել, որ Ռուսաստանը միջամտել է 2015 և 2017 թվականների ընդհանուր ընտրություններին, ինչպես նաև Շոտլանդիայի անկախության հարցով 2014թ.-ի հանրաքվեին: