Երևանի Կորեայի ձորում խոտածածկ տարածք էր այրվում, փրկարարները մեկուսացրել են հրդեհը
Երևանի Կորեայի ձորում խոտածածկ տարածք էր այրվում, փրկարարները մեկուսացրել են հրդեհը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի տեղեկատվական ծառայությունը:
Հուլիսի 26-ին, ժամը 14։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։34-ին։