Աշտարակի խճուղում ողբերգական վթարից տուժած 3 ամսական աղջնակի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերագական վթարից տուժած 3 ամսական աղջնակըի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
Փոքրիկը ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ, արյունազեղումներ, վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից։
Հիշեցնենք, որ փոքրիկի մայրը վթարի հետեւանքով մահացել էր, հայրը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։