Իվլեևան ու Էլջեյը հիվանդացել են կորոնավիրուսով
Հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Անաստասիա Իվլեեւան եւ նրա ամուսինը՝ ռեփեր Էլջեյը, հիվանդացել են կորոնավիրուսով։ Այս մասին Իվլեեւան հայտնել է Instagram-ի իր էջում։
«Ամուսինս ու ես հիվանդացել ենք COVID-19-ով։ Հիշեցնում եմ, որ վիրուսը չի անհետացել, պետք է զգույշ լինել։ Մեր հիվանդության մանրամասները, ախտանշանները եւ այլ մանրամասներ կպատմեմ ավելի ուշ՝ հաջորդ գրառման մեջ», - հայտնել է հեռուստահաղորդավարուհին: