Ամեն տարի մենք ծախսը անում ենք, չգիտենք` վերջն ինչ է լինելու, բայց էս ապահովագրությունը ինչ-որ մի հույս է. ֆերմեր
Կառավարությունը գյուղապահովագրության ծրագիր է մշակել, որը գործարկվել է այս տարի: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Նոր ծրագրով ապահովագրության համար վճարի 40 տոկոսը վճարում է ֆերմերը, իսկ 60 տոկոսը Կառավարությունը:
Գյուղապահովագրության համար դիմած եւ փոխհատուցում ստացած ֆերմերը գոհ է, ասում է, որ մյուս տարի էլ է դիմելու ծրագրին:
«1 հա 2000 մետրի համար վճարել եմ 154 հազար, փոխհատուցում ստացել եմ 1 մլն 296 հազար, եթե չլիներ էս ծրագիրը, ասենք ամեն տարի մենք ծախսը անում ենք, չգիտենք` վերջն ինչ է լինելու, բայց էս ապահովագրությունը ինչ-որ մի հույս է»,-ասում է ցրտահարությունից տուժած ֆերմերը եւ հավելում, որ հաջորդ տարի նորից է դիմելու:
1546 ֆերմեր է դիմել գյուղապահովագրության համար, փոխհատուցվել է 8 ֆերմերի, ստացվել է 138 դիմում, գործընթացը դեռ շարունակվում է: