Ստեղծվել է կորոնավիրուսի ակնթարթային հայտնաբերման սարք
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները մշակել են դետեկտոր, որը թույլ է տալիս գրեթե ակնթարթորեն հայտնաբերելու մարդու օրգանիզմում նոր կորոնավիրուսի կամ դրա հակամարմինների առկայությունը: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը:
Գիտնականները բացատրում են, որ սարքի ցուցիչի գույնը փոխվում է վիրուսի կամ հակամարմինների հետ շփման արդյունքում: Հիվանդը կարող է ստանալ թեստի արդյունքը սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով: