Չինացի դիվանագետները լքել են գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում
Ամերիկյան Հյուսթոն քաղաքում (Տեխաս) Չինաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները լքել են շենքը՝ ԱՄՆ իշխանությունների կողմից այն փակելու պահանջից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press (AP) գործակալությունը:
Հաղորդվում է, որ չինացի դիվանագետների ավտոմեքենաները լքել են հյուպատոսության տարածքը, շենք է մտել ԱՄՆ դաշնային ծառայության մի քանի աշխատակից։
Երեքշաբթի Վաշինգտոնը պահանջել էր Պեկինից 72 ժամվա ընթացքում փակել Հյուսթոնում գտնվող գլխավոր հյուպատոսությունը: Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը նշել էր, որ Միացյալ Նահանգների կողմից այդ «միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում է միջազգային իրավունքը եւ միջազգային հարաբերությունների առանցքային սկզբունքները, ինչպես նաեւ՝ հյուպատոսական համաձայնագիրը երկու երկրների միջեւ»:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Բիգենն ավելի վաղ հայտարարել էր, որ փակել դիվանագիտական ներկայացուցչությունը պահանջել են «ամերիկյան տեխնոլոգիաների գողության», ուսանողների փոխանակման համակարգերի «ոչ պատշաճ օգտագործման», ինչպես նաեւ գլխավոր հյուպատոսության «դիվանագիտության ստանդարտ պրակտիկայի հետ անհամատեղելի պահվածքի» պատճառով: Բիգանը հրաժարվել էր մանրամասներ հայտնել: