Թալին-Մաստարա ավտոճանապարհին մեքենա է այրվել
Հուլիսի 25-ին, ժամը 00։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ «Սուրբ» կոչվող հատվածում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել` 00:27-ին:
Այրվել են «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արտյոմ Բ․) շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը և մեկ անվադող: